Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, որի արդյունքում ձերբակալվել է 9 ոստիկան՝ հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ ArmLur.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից նշեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։
Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն հայտնում։
























