Armenian text to speach

Կարդինալները հավաքվել են Վատիկանում՝ նոր Հռոմի պապ ընտրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աշխարհի տարբեր ծայրերից կարդինալները հավաքվում են Վատիկանում՝ սկսելու նոր պապի ընտրության գործընթացը՝ Հռոմի Ֆրանցիսկոսի պապի մահից հետո, որը տեղի ունեցավ Սուրբ Զատկի երկուշաբթի օրը։

Այսօր առավոտյան կարդինալները կմասնակցեն Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվող պատարագին, ապա կքայլեն դեպի Սիքստինյան կապելլա՝ Միքելանջելոյի որմնանկարների տակ քվեարկելու համար, հաղորդում է BBC-ին։

Մատուռ մտնելուց հետո նրանք կապ չեն ունենա արտաքին աշխարհի հետ մինչև նոր պապի ընտրությունը։

Ապա պետք է սպասել, որ մատուռի ծխնելույզից ծուխ դուրս գա։ Եթե այն սև լինի, վաղը քվեարկության եւս մի քանի փուլեր կլինեն։ Իսկ սպիտակ ծուխը ազդարարում է, որ նոր պապ է ընտրվել։

Անի Վարդանյան




Լրահոս