Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը «քննություն» է նշանակել ՔՊ-ականների համար. ինչ պլաններ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում և վարչությունում բավականին լուրջ փոփոխություններ են սպասվում: ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել կուսակցության, վարչության անդամներին` ափդեյթ անել թիմակիցներին, նոր դեմքով մասնակցելու 2026 թվականի ընտրություններին: Ու դա է պատճատը, որ որոշել է ՔՊ վարչության նիստերի ժամանակ անդամեների հետ քննարկել ՔՊ-ականների վարքը, նրանց հետ կապված տարբեր շահարկումներ, կոռուպցիայի մեջ լինելու տարբեր հայտարարություններ:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը քննություն է նշանակել ՔՊ-ականների համար, ով կանցնի այդ քննությունը, նա էլ Փաշինյանի հետ կմասնակցի 2026 թվականի ԱԺ խորհրդարանական ընտրություններին: Ու դա էր պատճառը, որ երեկ ՔՊ վարչության նիստի ժամանակ քննարկվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքը, նրա պահվածքը գործընկերների հետ, կոռուպցիայի հետ կապված տարբեր հրապարակումներ:

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը տևական ժամանակ է ՔՊ-ականներից բողոքներ է ստանում Հայկ Սարգսյանից և նրա եղբոր Նաիրի Սարգսյանից, որոնք վերջին ժամանակահատվածում ընդդիմադիր հայտարարություններ են անում` պետական ապարատի տարբեր անձանց քննադատում: Երեկ ՔՊ վարչությունը լսել է Սարգսյանին, նրա բացատրությունները: Սարգսյանն արդարացել է, որ իրենք լծվել են բացահայտել այնպիսի խնդիրներ, որոնք վնասում են ՔՊ-ի ռեյտինգը, ինչի համար երբեմն սուր քննադատություններ են հնչեցնում:

Այնուհետև Էջմածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանում սպանություն էր տեղի ունեցել: Հիշեցնենք, որ դեռևս մարտին էր դեպքը տեղի ունեցել, ու նաև այդ ամենը կապվում է Գասպարյանի ամուսնու հետ: Ու Փաշինյանը փորձում է քաղաքապետից պարզել, թե ինչ կապ կա:

Հավելելնք, որ Հայկ Սարգսյանն էլ խնդիրներ ունի գրեթե բոլոր ՔՊ-ականների հետ, քանի որ ինչ-որ «պապկաներ» է հավաքում ու ՔՊ նախաձեռնող նիստերի ժամանակ ներկայացնում: Դեռևս հունվարին ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն իրար քաշքշել էին` Փաշինյանի ներկայությամբ: Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:

Այսօր եւս ՔՊ-ական պատգամավորը ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին, ինչն էլ ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու քաշքշուքով:

ՔՊ-ում տեղի ունեցող ինքնամաքրման հետ կապված տեղեկությունը հաջորդիվ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս