ՔՊ ձայներով ԲԴԽ անդամներ դարձան ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը և Աշոտ Հայրապետյանը։
Նշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել: Անահիտ Աբրահամյանը նույնպես աշխատել է արդարադատության նախարարությունում: Իսկ Աշոտ Հայրապետյանը աշխատել է նախարարությունում՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։























