
Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շատերի նման եւս կարծում է, որ ԲՀԿ-ականների գրպաններում թմրանյութ գցելը Հանրապետականի ձեռքի գործն է, այն էլ հանրապետության նախագահի իմացությամբ: “”Երկիր””-ի թղթակցի հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ նման քայլերով “”լուծվում է փետրվարի խնդիրը, որ ԲՀԿ-ն չհամարձակվի հանկարծակի կոալիցիայից դուրս գալ»: Թմրանյութերով շանտաժելու հիմնական նպատակն, ըստ ՆԺԿ նախագահի այն է, որ այս կերպ ստիպում են ԲՀԿ-ին, որ ընտրություններին միասնական ցուցակով հանդես գա: Շանտաժները Կարապետյանի համոզմամբ կավարտվեն հենց այն ժամանակ, երբ Ծառուկյանը վերջնականապես համաձայնվի այս առաջարկված տարբերակին: