Armenian text to speach

Ալիևը չի մասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում է ռուսական Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով Life.ru տեղեկատվական պորտալի լրագրողին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտնած տեղեկությունը։

«Ստացվել է հաղորդագրություն, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Բացատրել են այն հանգամանքով, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին»,- նշել է Ուշակովը։

Հրապարակման պատրաստման պահին Ադրբեջանը պաշտոնապես չի հայտնել իր նախագահի մոսկովյան այցի չեղարկման մասին:




Լրահոս