Armenian text to speach

Պակիստանի օդային հարվածների հետևանքով 11 հնդիկի չի հաջողվել փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հնդկաստանի ոստիկանությունը հայտնում է Պակիստանի օդային հարվածների հետևանքով 11 մարդու մահվան մասին:

Հնդկաստանի սահմանային շրջաններում «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր պակիստանյան հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնել է Ջամմուի և Քաշմիրի Պունչ շրջանի ոստիկանության ավագ սպան։

Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։

Իր հերթին, Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա, հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 24 և վիրավորվել 46 մարդ։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի առավոտյան հայտնել է, որ հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն երեք խաղաղ բնակիչ։

«Առնվազն 11 քաղաքացիական անձ զոհվել է, 43-ը՝ վիրավորվել, երբ Պակիստանի բանակը չորեքշաբթի առավոտյան Պունչ շրջանում վերահսկողության գծի երկայնքով ինտենսիվ հրետակոծության է դիմել, այն բանից անմիջապես հետո, երբ Հնդկաստանը Պակիստանում և Պակիստանի կողմից օկուպացված Քաշմիրում ահաբեկչական ինը թիրախների վրա հարվածներ է հասցրել», – ասել է ոստիկանության պաշտոնյան։

Անի Վարդանյան




Լրահոս