Armenian text to speach

Փարիզում Չեմպիոնների լիգայի խաղից հետո մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի երկրպագուների ամբոխի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փարիզի Ելիսեյան դաշտերում մեքենան մխրճվել է երկրպագուների ամբոխի մեջ՝ Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային խաղում Փարիզի Սեն Ժերմեն (ՊՍԺ) ակումբի հաղթանակի տոնակատարության ժամանակ, հայտնում է Le Parisien թերթը։ Վիրավորվել է երեք մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։

Թերթի տեղեկություններով՝ մեքենայի վարորդը փորձել է փախուստի դիմել՝ ընթացքում հարվածելով երեք երկրպագուների։ Երկրպագուները դուրս են բերել վարորդին և այրել մեքենան, պատմել են ականատեսները։ Վարորդի ճակատագիրը դեռ անհայտ է։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի` Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո փարիզյան ակումբի երկրպագուները զանգվածային անկարգություններ են կազմակերպել: Երկրպագուները ջարդել են խանութների ցուցափեղկերը, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, օգտագործել պիրոտեխնիկա։ Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել։ Հաղորդվում է, որ ձերբակալվել է 43 մարդ։

Տեսանյութերը կարող եք դիտել ArmLur.am-ի թելեգրամյան ալիքում:




Լրահոս