Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանին պարգեպատրած զենքի մասով իրավապահները գործընթաց են սկսել։
2002 թվականին Արա Աբրահամյանը ԼՂ նախագահի կողմից պարգևատրվել է «22 ՄԱԳՆՈՒՄ 018485» տիպի ռևոլվերով թմբուկավոր ատրճանակով։
Արդյունքում իրավապահները վերջինիս հետ կապ չեն կարողացել հաստատել և պարզաբանում ստանալ զեքի գտնվելու վայրի մասին, ուստի հետագա հսկողությունը սահմանելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում զենքը հաշվառվել է, որպես վերահսկողությունից դուրս մնացած, ու կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Արա Աբրահամյանին մոտ 3 ժամ թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան, նա գտնվում էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի VIP գոտում։ Այնուհետև առանց որևէ բացատրության թույլատրեցին։ ArmLur.am-ին նյույնպես չհաջողվեց կապ հաստատել նրա հետ,կապ հաստատելու դեպքում կճրապարակենք նրա մեկնաբանությունը ևս։
Քնար Մանուկյան





























