Երեկ հայտնի դարձավ, որ Էջմիածնի ոստիկանության 9 ծառայողներ ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ պատճառը Էջմիածին քաղաքում աղմկահրույց ծեծերի դեպքերին համապատասխան ընթացք չտալն է եղել:
Ըստ ArmLur.am-ի աղբյուրների, այս դեպքերը երկար ժամանակ փորձել են չգրանցել և զեկույցներում չարտացոլել։
Հիշեցնենք,որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 24-ին Էջմիածին քաղաքում դաժանաբար ծեծի էր ենթարկվել 24-ամյա Պարգև Օհանյանը, որը 8օր գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացավ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























