Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, պատարագի ընթացքում 4 սարկավագներ քահանա են ձեռնադրվել: Նրանց շնորհվել է հոգեւոր նոր անուններ. Տիգրան սարկավագ Բաղումյանը վերակոչվեց Տ. Զաքարիա քահանա, Մհեր սարկավագ Եսայանը` Տ. Ենովք քահանա, Արթուր սարկավագ Սարգսյանը` Տ. Հուսիկ քահանա, Արթուր սարկավագ Շախվերդյանը` Տ. Ահարոն քահանա: Նույն օրը, Երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվել է նաեւ վեղարի տվչության արարողություն: Չորս նորընծաներից Տ. Զաքարիան եւ Տ.Ահարոնը վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը: Ձեռնադրության հաջորդ օրը` դեկտեմբերի 5-ին, նորաօծ հոգեւորականներին ընդունել է Գարեգին Բ-ն: Քառասնօրյա աղոթական շրջանից հետո նորընծա հոգեւորականները ծառայության կկոչվեն Հայ առաքելական սուրբ եկեղեցու տարբեր կառույցներում եւ թեմերում:
Եկեղեցում քահանաների թիվը համալրվել է 4-ով. նրանք կծառայել տարբեր թեմերում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ