Armenian text to speach

Պատմական հիշողությունների պահապանը․ Ռուբեն Օրբելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուբեն Օրբելին, ով հայ խորհրդային հնագետ է և ստորջրյա հնագիտության հիմնադիրը ԽՍՀՄ-ում, Լևոն և Հովսեփ Օրբելիների ավագ եղբայրն է։

Առհասարակ Օրբելի եղբայրները յուրովի բավականին հայտնի են, սակայն այսօր կանդրադառնանք Ռուբեն Օրբելիին։

Մայիսի 9-ը Ռուբեն Օրբելիի հիշատակի օրն է, այդ իսկ պատճառով էլ ArmLur.am-ը ներկայացնում է հնագետի կյանքի մասին որոշ մանրամասներ։

Ռուբեն Օրբելին հայ ժողովրդի մեծագույն գիտնականներից մեկն էր։ Նա հայտնի է որպես խորհրդային գիտնական, պատմաբան և արևելագետ, որն իր գործունեությամբ մեծ ավանդ է ունեցել հատկապես հնագիտության և դասական մշակույթների ուսումնասիրության ոլորտներում։

Օրբելի եղբայներից ավագը պատկանում է այն գիտնականների շարքին, որոնք ծառայել են միաժամանակ գիտությանն ու ազգին՝ պահպանելով ու տարածելով պատմական հիշողությունը։

Օրբելի եղբայների ավագ եղբայրը՝ Ռուբեն Օրբելին ծնվել է Նախիջևանում և նախնական կրթություն ստացել է Քութայիսում, ապա՝ Թիֆլիսում՝ 3-րդ դասական գիմնազիայում։ Համալսարանն ավարտել է 1903 թվականին՝ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո նաև դասախոսել է նույն համալսարանում։

1904 թվականին 1-ին աստիճանի դիպլոմով ավարտել է համալսարանը և աշխատանքի անցել քաղաքացիական իրավունքի ամբիոնում, որտեղ պաշտպանել է մագիստրոսական թեզ և ստացել մագիստրոսի աստիճան։

1905 թվականին կարճ ժամանակ անց երկու տարով գործուղվել է Գերմանիա՝ Ենայի և Բոննի համալսարանները, որտեղ ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան։

Օրբելին զբաղվել է ջրասուզակային գործի գիտական ուսումնասիրմամբ ընդամենը տասնհինգ տարի, որպես կանոն առաջնորդվելով սկզբնաղբյուրներով, որին նպաստել է նրա 12 լեզուների իմացությունը՝ ռուսերեն, վրացերեն, հայերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, իտալերեն, հին իտալերեն։

Հնագույն աղբյուրների ուսումնասիրման հիման վրա նա հաստատել է, որ դեռևս մ. թ. ա. 480-ական թվականներին ջրասուզակները վճռորոշ դեր են կատարել ծովային ճակատամարտերում։ Ռուբեն Օրբելին ապացուցել է, որ ստորջրյա սուզումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը Լեոնարդո դա Վինչիինն է, որ նա եղել է Հայաստանում և, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի, ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է նաև Հայաստանի գետերը։

Ստորջրյա հնագիտության գործի հսկայական գրականության և արխիվային նյութերի ուսումնասիրության արդյունքում Օրբելին հիմնեց գիտության նոր ճյուղ՝ հիդրոհնագիտություն։

Նշանավոր գիտնականի կյանքի թելը կտրվեց այն պահին, երբ նա դեռևս շատ անելիքներ ուներ, երբ նրա պատմագիտական հետազոտությունները, նրա իսկ հիմնադրած գիտության նոր ճյուղի՝ հիդրոհնագիտության վերաբերյալ ուսումնասիրությունները համընդհանուր ճանաչման էին արժանանում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս