Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը բանակցություններից հետո ստորագրել են փաստաթղթերի փաթեթ և հայտարարություններ արել՝ խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման և միջազգային ասպարեզում համագործակցության մասին։
Կողմերը ստորագրել են մի շարք համաձայնագրեր, մասնավորապես՝
1.հայտարարություն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա խորացման վերաբերյալ,
2.հայտարարություն ռազմավարական կայունության վերաբերյալ,
3.վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին հուշագիրը,
4.համաձայնագիր ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին,
5.«Ռոսկոսմոսի» և Չինաստանի միջև միջազգային գիտական լուսնային կայան ստեղծելու ոլորտում համագործակցության մասին հուշագիր,
6.RT-ի և չինական մեդիա կորպորացիայի միջև համագործակցության հուշագիր:
Անի Վարդանյան





























