Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երազ եմ տեսել՝ Արցախը դատարկվեց, բայց նորից վերադարձրինք». ազատամարտիկի կինը հուշեր է պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մկրտիչ Մկրտչյանը ծնվել է 1962 թ. ապրիլի 24-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում:

1988 թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա:

1990 թ. Մկրտիչ Մկրտչյանը միանում է Թաթուլ Կրպեյանի գլխավորած Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատին, Գետաշենի անկումից հետո տեղափոխվում Շահումյանի շրջան և ընդգրկվում Վերիշենի ջոկատում, իսկ Շահումյանի անկումից հետո տեղափոխվում Մարտակերտ:

Հետագայում Մկրտիչ Մկրտչյանն ընդգրվում է Շուշիի առանձին գումարտակի կազմում՝ մարտական գործողությունների մասնակցելով Մարտակերտի, Կովսականի (Զանգելան), Ֆիզուլու, Քարվաճառի շրջաններում: 1993 թ. մարտի 7-ին Մանիքլու գյուղի մատույցներում վիրավորվել է:

Մկրտիչ Մկրտչյանը մասնակցել է նաև 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմներին: 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրավորվել է:

Մկրտիչ Մկրտչյանը ՀՀ վաստակավոր արտիստ էր, պարգևատրվել է ԼՂՀ «Արիություն» և ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տեղեկացնում է, որ Մկրտիչ Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, «Եռաբլուր» պանթեոնում:

ArmLur.am-ը Եռաբլուրում զրուցել է ազատամարտիկի կնոջ Արուսյակ Սիմոնյանի հետ։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս