Armenian text to speach

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը:

«Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև ուղիղ երկխոսությանը և խրախուսեց շարունակական ջանքերը՝ հաղորդակցությունը բարելավելու համար», – նշվում է Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսի հայտարարության մեջ:

Պետքարտուղար Ռուբիոն Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանկարի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ համագործակցելու Հնդկաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում։

Պակիստանի վարչապետի հետ զրույցում էլ պետքարտուղար Ռուբիոն կոչ է արել Պակիստանին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ահաբեկչական խմբավորումներին ցանկացած աջակցություն դադարեցնելու համար։




Լրահոս