Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է եղբայրական երկիր, և այս օրը մեր ժողովուրդների միասնության խորհրդանիշն է․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սա շատ խորհրդանշական և թանկ տոն է մեզ համար, այն պարզապես քաղաքական տոն չէ, այլ Խորհրդային Միության ժողովուրդների միասնության խորհրդանիշն է, որոնք համատեղ կարողացան հաղթել սարսափելի չարիքը, Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք գնահատում ենք նաև դաշնակից մյուս երկրների ներդրումը, բայց, իհարկե, ծանրության ամենամեծ բեռն իր ուսերին հենց խորհրդային ժողովուրդը։ Այս տոնը միայն մեր նախնիների հիշատակին ուղղված պարտք չէ, սա նաև անձնական տոն է մեր երկրներում գրեթե յուրաքանչյուրի համար։ Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդներին միավորում է նաև այն, որ մենք հարգում ենք մեր նախնիների հիշատակն ու նրանց հերոսությունն ու պաշտպանում ենք այս պատերազմի և հաղթանակի մասին ճշմարտությունը»,–ասաց Կոպիրկինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս