Մայիսյան եռատոնը Հայաստանի համար ունի խորապես հայրենասիրական և պատմական նշանակություն, քանի որ միավորում է 3 կարևոր օր՝ աշխատանքի օրը, հաղթանակի և խաղաղությանը տոնը, Հանրապետության օրը (մայիսի 1, մայիսի 8-9, մայիսի 28)։
Այս երեք տոները միասին արտացոլում են հայ ժողովրդի պայքարը՝ աշխատանքի, հաղթանակի և անկախ պետականության համար։
Այս օրերին կարելի է հանդիպել մարդկանց ովքեր իրենց հագուստին կրում են երկգույն ժապավեն՝ սևով և նարնջագույնով միահյուսված, ինչը Հայրենական մեծ պատերազմի խորհրդանիշն է։ Ժապավենի սև գույնը խորհրդանշել է տունը, իսկ նարնջագույնը՝ կրակը։
ArmLur.am-ը ներկայացնում է Գեորգիևյան ժապավենի մասին, թե երբ է այն ստեղծվել, ինչի համար է այն։
Առհասարակ, եթե դուք կրում եք դա ձեր հագուստի վրա, ապա կարող եք ոչինչ չասել, քանի որ այն կպատմի ամեն բան ձեր անձի մասին։
Հետաքրքիրն այն է, որ ժապավենը հաստատվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ՝ Եկատերինա Երկրորդ թագուհու օրոք` 1769 թ. նոյեմբերի 26-ին։ Անվանումը ստացել է Սուրբ Գևորգ զորավարի (Георгий Победоносец) անունից: Նշենք, որ ժապավենը տրվում էր Ռուսական կայսրությանը հավատարմության և մարտի դաշտում խիզախ կռվելու համար։ Ժապավենը կրողի մահվանից հետո այդ ժապավենը սերնդեսերունդ փոխանցվել է ժառանգներին և ահա այդպիսով էլ փոխանցվել է ամբողջ պատմությունը, նշանակությունն ու կարևորությունը, սակայն որևէ անպատիվ արարքի դեպքում ժապավենի տերը զրկվում էր պատվո ժապավենից։
Ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո միևնույն է, ժապավենն ու իր պարունակող կարևոր խորհուրդը մնացին, սակայն ԽՍՀՄ երկրներում այդ ժապավենով սկսեցին պարգևատրել զինվորներին ու սպաներին հատուկ արարքի և/կամ ծառայության համար։
Նշենք, որ 2019 թվականին մայրաքաղաք Երևանում իրականացել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան, որը Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային զորքերի Հաղթանակի 74-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում էր։
Աննա Սրապիոնյան
























