Մայիսյան եռատոնը կարևոր իրադարձություն է։ Այսօր երևանյան տարբեր հատվածներում իրականանում են տարբեր միջոցառումներ, շքերթներ, սակայն բոլորի խորագիրն ու իմաստը նույնն է։
Ինչպես Հայաստանում, այնպես Ռուսաստանի Դաշնությունում իրականանում են միջոցառումներ։ ՌԴ-ում ևս բացի հանդիսավոր զորահանդեսից իրականանում են նաև այլ միջոցառումներ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը մասնակցում են Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումը, որը, ի դեպ, ունի ուշագրավ կադրեր։
Սկսենք նրանից, որ ռուսական «Ռոսիա 1» լրատվամիջոցի լրագրողը ուղիղ եթերում շփոթվել ու Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է որպես Ադրբեջանի ղեկավար։
Փաշինյանը մոտեցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ողջունել, սեղմել ձեռքը, շնորհավորել, բայց երբ ցանկացել է հեռանալ, գնացել է հակառակ ուղղությամբ։
Նշենք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան
























































































