Վլադիմիր Պուտինի ելույթի հիմնական թեզերը` Հաղթանակի շքերթի ընթացքում.
▪️ Մեզ միավորում է խոր հարգանքը այն սերնդի նկատմամբ, որը հաղթանակ տարավ Հայրենական մեծ պատերազմում։
▪️ Մեր երկիրն իր միլիոնավոր քաղաքացիների կյանքի գնով նվաճեց ազատություն և խաղաղություն ամբողջ մարդկության համար։
▪️ Հաղթանակի օրը Ռուսաստանի գլխավոր տոնն է։
▪️ Ռուսաստանը միշտ լինելու է արգելք նացիզմի դեմ, և պայքարելու է դրա հետևորդների վայրագությունների դեմ։
▪️ Ամբողջ Ռուսաստանը աջակցում է հատուկ գործողության մասնակցողներին և հպարտանում է նրանց ոգու ուժով։
▪️ Ռուսաստանը երբեք թույլ չի տա զրպարտելու նացիզմի իսկական հաղթողներին։
▪️ Նացիզմի ամբողջական պարտությունը հնարավոր դարձավ բազմաթիվ երկրների համատեղ ջանքերով, և Ռուսաստանը բարձր է գնահատում դաշնակիցների ներդրումը։
▪️ Նախագահը կոչ արեց քաղաքացիներին օրինակ վերցնել վետերաններից և հետևել նրանց վճռականությանը՝ իրենց հայրենիքը պաշտպանելու հարցում։
Անի Վարդանյան





























