Armenian text to speach

Քայլի Ջեններն ու Թիմոթե Շալամեն ամոթալի սիրո հանրային դրսևորում են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրերս Հռոմում տեղի ունեցած Դեյվիդ դի Դոնատելլո մրցանակաբշխության ժամանակ ուշադրության կենտրոնում է հայտնվել համացանցում ամենաշատը քննարկված զույգերից մեկը՝ Քայլի Ջեններն ու Թիմոթե Շալամեն։

Վերը նշված մրցանակաբաշխության ժամանակ Շալամեն հաղթել է «Դեյվիդ» մրցանակը՝ կինեմատոգրաֆիայի գերազանցության համար։

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ զույգն ունեցել է «ամոթաlի» հանրային սիրո դրսևորման պահ, քանի որ Թիմոթեն անհարմար կերպով բաց է թողել Քայլի Ջենների համբույրը։

Բնականաբար այդ ամենը չի վրիպել երկրպագուների աչքից և եղելությունն անվանակոչել են որպես իսպանական ամոթ, քննադատել Թիմոթեին անուշադրության և անհարմարության համար։

Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ զույգը փորձում է իրենց հարաբերությունները գաղտնի պահել այնուամենայնիվ ամեն բան բուռն է ընթանում իրենց մեջ և այդ ամենը երևում է թե՛ պապարացիների հրապարակած կադրերից, թե՛ միջոցառումներից տարածված տեսանյութերից։

Հիշեցնենք, որ զույգի միասին լինելու լուրերը առաջին անգամ տարածվել են 2023 թվականի ապրիլ ամսին, երբ Քայլիի ավտոմեքենան նկատել և լուսանկարել են Թիմոթեի տան դիմաց։

Աննա Սրապիոնյան




Լրահոս