Ուկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին․ կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 9-ին, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Այս մասին հայտնում է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նա հրապարակել է հարվածի տեսանյութը։

Վիրավորվել են փոխնահանգապետ Ալեքսանդր Լորենցը և Ռոսգվարդիայի սպան։ Լորենցը պայթյունի պահին շենքի մոտ էր։ Նա ստացել է ուղեղի ցնցում և տարբեր մարմնական վնասվածքներ։ Բժիշկները նրան զննել են Հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո և ուղարկել են ամբուլատոր բուժման։

«Ռոսգվարդիայի» սպան ազդրի շրջանում ստացել է կույր բեկորային վերք և գտնվում է հիվանդանոցում։

«Տոնական միջոցառումներն անցկացվում են ըստ ծրագրի՝ հաշվի առնելով ձեռնարկված առավելագույն անվտանգության միջոցառումները», – նշել է Գլադկովը։

Անի Վարդանյան

 




Լրահոս