Armenian text to speach

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի իր գործընկերոջ հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր պակիստանցի գործընկեր Մոհամմադ Իշաք Դարի հետ։

Նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության ներկայիս իրավիճակը՝ կենտրոնանալով Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության սրման վրա, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարար Մոհամմադ Իշաք Դարը մանրամասներ է ներկայացրել մայիսի 6-7-ը տեղի ունեցած սահմանային լարվածության վերաբերյալ։ Պակիստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ քննարկումներ է ունեցել մի քանի երկրների արտաքին գործերի նախարարների հետ։

Նախարար Ջեյհուն Բայրամովը, իր հերթին, հայտնել է Ադրբեջանի համերաշխությունը Պակիստանի ժողովրդին՝ դատապարտելով ռազմական հարձակումները, որոնք հանգեցրել են բնակչության շրջանում զոհերի։

Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է հետագա սրացումը կանխելու կարևորությունը և հույս հայտնել, որ լարվածությունը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Անի Վարդանյան




Լրահոս