«Ժողովուրդ»-ի` ՀՀ հատուկ քննչական ծառայությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն իր գրպանից վերականգնել է պետությանը պատճառված գույքային վնասը` մի քանի տասնյակ միլիոնների չափով: Չնայած սրան, Մարգար Օհանյանն ամբողջությամբ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Մեր տեղեկություններով` Մարգար Օհանյանից բացի, գործով անցնում են եւս 4 ամբաստանյալներ, որոնք ճանապարհային ոստիկանության համակարգի աշխատակիցներ են եւ ամբողջությամբ ընդունում են իրենց մեղքը: Հավելենք, որ գործը գտնվում է ավարտական փուլում եւ շուտով կմտնի դատարան: Բացի այդ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` գործով կա անջատված մաս, որը կքննվի առանձին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ