Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ԵԺԿ դիտորդների ու կոալիցիոն կուսակցությունների՝ կառավարության անդամների ճաշկերույթի ժամանակ ուշագրավ իրողություն է արձանագրվել: ՀՀ ֆինանսների նախարար, ՀՀԿ-ական Վաչե Գաբրիելյանը, ով լավ անգլերեն գիտի, սեղանի թամադա է նշանակվել եւ հերթով խմել եվրոպական մի շարք երկրների կենացը: Ներկաները, շունչները պահած, սպասել են, որ ուր որ է հերթը կհասնի նաեւ մեր երկրի կենացին, սակայն վերջերս նժդեհական դարձած նախարարն այդպես էլ չի հիշել մեր երկիրը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու նախարարը չի խմել Հայաստանի կենացը, նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Մինչդեռ մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ թամադան չի խմել Հայաստանի կենացը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ