Armenian text to speach

Սամսոն Տեր-Պողոսյանը պաշարված Բայազետից լուր հայտնեց հայերին. ո՞ր վեպում նա մարմնավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սամսոն Տեր-Պողոսյանը ծնվել է 1851 թվականի մայիսի 10-ին, Արագյուղում։ Նա հանդիսացել է ռուսական բանակի գնդապետ, ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի նախատիպը։

Ինչպես պատմավեպում է ներկայացվում` Բայազետի պաշարման ժամանակ զինվորների ոգին ըմկճվում է, երբ ականատես են լինում, թե ինչպես 3 օր թուրքերը կոտորում են շրջակա հայկական բնակչությանը: Վեպի հերոսը՝ Վարդանը, նույն ինքը՝ խենթը ոչ թե ցավով, այլ կատաղությամբ է հետևում սպանդին: Եթե թուրքերը գրավեին Բայազետի բերդը, ապա արագորեն կմտնեին Երևան: Հարկ է լինում օգնություն խնդրող նամակը դուրս բերել շրջափակող մահմեդականների օղակից և հասցնել ռուսական բանակի հրամանատարին՝ Տեր-Ղուկասովին, որպեսզի վերջինս հասներ օգնության: Մահապարտի պարտականությունը համարձակվում է իր վրա վերցնել Վարդանը: Նա խենթ քուրդ ծաղրածու ձևանալով շրջում և տեղեկություններ է հավաքում թշնամու բանակի մասին, ապա իր նամակն ապահով հասցնում Տեր-Ղուկասովին:

Րաֆֆու «Խենթը» պատմավեպի Վարդանի նախատիպը հանդիսացող Սամսոն Տեր-Պողոսյանը կամավոր մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել քաջությամբ, խենթ հերոսությամբ դուրս է եկել Բայազեդի 24 օր շրջափակված բերդից և օգնության կանչել անհրաժեշտ ուժերին։ Գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ։

Հետագայում 1903-1906թթ. եղել է Վայոց Ձորի գավառի գավառապետի պաշտոնակատար, իսկ 1906-1911թթ.՝ Էջմիածնի գավառի ջրաբաշխ։ Իր անձնական միջոցներով 1890-ին հայրենի Արագյուղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել։ Սամսոն Տեր-Պողոսյանի աճյունը ամփոփված է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքին կից գերեզմանատանը:

Նանիկ Աղասյան 




Լրահոս