Եռաբլուր այցի ժամանակ, ArmLur.am-ի նկարահանող խումբը հանդիպեց ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մարտական ընկերներին, որոնք Եռատոնին ընդառաջ այցելել էին իրենց ընկերոջ հիշատակին ծաղիկներ խոնարհելու։
Մարտական ընկերներից մեկը հուզմունքն զսպել չկարողացավ։ Քիչ անց ArmLur.am-ի հետ կիսվեց իր հուշերով։
«Ավոն ուրիշ էր։ Հիշում եմ՝ տանը նստած էինք, առավոտ կանուխ թերխաշ ձու էինք ուզում ուտել։ Ինքը թերխաշ չկերավ։ Մի լավ եփեց ձուն, հետո մեզ հետ սեղան նստեց, նախաճաշեց։
Մի անգամ էլ կոնյակ էինք առաջարկել։ Ասաց, Ավո՛, ե՛կ կոնյակ խմենք իրար հետ։ Հրաժարվեց։ Ասաց՝ ես ամաչկոտ տղա եմ, կոնյակ չեմ խմում….»,- վերհիշում է մարտական ընկերն ու էլի հուզվում։
Ավոյի մարտական ընկերները չցանկացան ներկայանալ, միայն նշեցին, որ 2023 թվականին են բռնի տեղահանվել Արցախի Մարտունի քաղաքից։
Նանիկ Աղասյան






























