Համաձայն «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների` «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցները, որոնք Հայաստան են ժամանել տարբեր երկրներից եւ տեղավորվել «Անի» հյուրանոցում, սոված են մնում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` երեխաները չեն կշտանում հատկացվող սնունդից եւ տարբեր «շաուրմայանոցներից» են օգտվում: Փորձեցինք տեղեկությունը ճշտել «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանից: Վերջինս հավանաբար մրցույթի փորձին էր մասնակցում, քանի որ բարձր երաժշտությունը հազիվ լսելի էր դարձնում մեր ձայնը: Գոհարը, լսելով հարցը, որ «Եվրատեսիլ»-ի մասնակից երեխաները խնդիր ունեն` սննդի հետ կապված, պատասխանեց. «Ոչ մի խնդիր էլ չկա, դա դեզինֆորմացիա է»: Նշենք, որ ՀՀ պետբյուջեից բավականին մեծ թվով գումար է հատկացվել ծրագրին` հյուրերին արժանավայել ընդունելու համար, սակայն էլի չստացվեց:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ