Armenian text to speach

Ավագանու անդամի կնոջ մեքենան այրողին կալանավորեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ մասի 2 և 6 կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան այրել է Թաիրովի բնակիչ Արմեն Հարուլյունյանը՝ մոտոցիկլետով։

ArmLur.am լրատվականի բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ընթացքում, երբ ավտոմեքենան կայանված է եղել Ստեփանյանների տան մոտ։

Ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել մի տղամարդ, ով, ըստ նախնական տվյալների, բնակվում է Թաիրով համայնքում։

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ նա դեպքի վայր է հասել մոտոցիկլետով, հրկիզումից հետո հեռացել նույն եղանակով։

Հայտնի է, որ բերման ենթարկված անձը հրաժարվել է որևէ բացատրություն կամ ցուցմունք տալ իրավապահներին։ Այս պահին վարույթ է նախաձեռնվել, քննությունը շարունակվում է։

Քնար Մանուկյան




Լրահոս