Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեղադրական դատավճիռներ ունենք»․ նոր մանրամասներ՝ Արարատ Միրզոյանի դեմ մшհափորձի գործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց 2020 թվականին այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործից: ԱԺ-ում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հետաքրքրվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի գործով, հարցրեց, թե ինչո՞ւ գործը 4.5 տարի անց դեռ բացահայտված չէ:

Պողոսյանը հիշեցրեց՝ երբ 2020 թվականի նոյեմբերի 9–ի գիշերը զանգվածային անկարգությունների հետ կապված վարույթը քննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ինքը զբաղեցրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնը:

«Հենց սկզբի օրվանից ակտիվ քննչական գործողություններ են կատարվել: Առաջին 1-2 ամսում մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Եվ այս պահին արդեն իսկ ունենք մեղադրական դատավճիռներ»,-ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ անցյալ տարի Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարելու վերաբերյալ դրվագով մեկ անձ կալանավորվել է:

«Հավաստիացնում եմ՝ ներկայում ակտիվ քննչական գործողություններ են կատարվում: Դրանով բազմաթիվ համակարգված և մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել  ԱԱԾ-ի կողմից, առանձին-առանձին հատվածներում անձանց նույնականացնելու, կազմակերպիչներին և դերակատարներին պարզելու ուղղությամբ մեծածավալ գործողություններ են կատարվել: Հավաստիացնում եմ, որ հենց հիմա այդ գործով քննչական ստորաբաժանումը պլանավորում է անհետաձգելի քննչական գործողություններ, և շուտով արդյունքներ կունենանք: Ի պատիվ ԱԱԾ–ի՝ բազմաթիվ չպարզաբանված անձանց արդեն իսկ նույնականացրել ենք»,-ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս