Armenian text to speach

Հնդկաստանը Հայաստան կուղարկի «Akash-1S» հրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հնդկաստանը պատրաստվում է իր տեղական արտադրության Akash-1S հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակը Հայաստան մատակարարել 2025 թվականի հուլիսից հետո՝ պահպանելով 2024 թվականի նոյեմբերին առաջին մարտկոցի հաջող առաքումից հետո համաձայնեցված ժամանակացույցը: Այս մասին գրում է Indian Defence research wing-ը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստանը դարձավ Հնդկաստանի «Akash» հրթիռային համակարգի առաջին օտարերկրյա գնորդը՝ ստորագրելով 15 համակարգերի մատակարարման կարևորագույն պայմանագիր, որոնք պետք է մատակարարվեն չորսից հինգ տարվա ընթացքում: Մոտավորապես 720 միլիոն դոլար արժողությամբ գործարքը ներառում է 15 մարտկոց, որոնցից յուրաքանչյուրը ներառում է չորս արձակիչ՝ երեք հրթիռով և մեկ «Ռաջենդրա» ռադար, ինչպես նաև 400 «Akash -10» հրթիռներ: Առաջին մարտկոցը հանձնվել է պաշտպանության նախարար Սանջիվ Կումարի կողմից 2024 թվականի նոյեմբերի 11-ին Բենգալարում:

Հնդկաստանի Akash-1S-ն, որը Akash համակարգի արդիականացված տարբերակն է, ունի ներքին որոնողական համակարգ, ինչը այն իդեալական է դարձնում օդային սպառնալիքները հակազդելու համար, ինչպիսիք են կործանիչները, թևավոր հրթիռները և անօդաչու թռչող սարքերը: Արտահանման տարբերակը փոքր-ինչ տարբերվում է Հնդկաստանի զինված ուժերում գործարվող տարբերակից, քանի, որ այն հարմարեցված է Հայաստանի գործառնական կարիքներին:

Անի Վարդանյան 




Լրահոս