Armenian text to speach

Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր տեղի է ունեցել Բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը, որը փաստացի «նախաձեռնվել էր» Սամվել Բաբայանի հայտնի հայտարարության ու Անդրանիկ Քոչարյանի «ահազանգ-պատվերի» հիման վրա։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«Ինչպես և սպասվում էր, որևէ փաստ կամ տվյալ առկա չէր Բաբայանի պնդումների մասին։ Ժիրայր Սեֆիլյանը դեռևս 25 տարի առաջ նախաքննությանը փոխանցել էր իրեն հայտնի անհրաժեշտ տեղեկությունները։

Հարցաքննությամբ ևս մեկ անգամ հաստատվեց, ոը Ժիրայր Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ի գործի մասին կամ դրա առնչությամբ որևէ նոր տեղեկություն չունի և նրա անվան շահարկումը ընդամենը քաղաքական պատվեր է»,- նշել է փաստաբանը։




Լրահոս