Armenian text to speach

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արջուտ գյուղում հովիվի հոսանքահարման և անասունների սատկելու դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լոռու մարզի Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հովիվը հոսանքահարվել է և տեղում մահացել, իսկ մի քանի խոշոր եղջերավոր անասուններ սատկել են։

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին, որտեղից խումբ է ժամանում դեպքի վայր:

ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ դեպքի վայրից։

Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնեց, որ դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և տեղակալի գլխավորությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս