Armenian text to speach

Դոնալդ Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն կանխել է Հնդկաստանի և Պակիստանի միջև միջուկային պատերազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր վարչակազմին հաջողվել է կանխել Հնդկաստանի և Պակիստանի միջև միջուկային պատերազմը։

«Մենք պատրաստվում ենք առևտրային հարաբերություններ կառուցել Պակիստանի հետ։ Մեծ առևտուր ենք անելու նաև Հնդկաստանի հետ։ Այժմ բանակցություններ ենք վարում Հնդկաստանի հետ։ Շուտով կբանակցենք Պակիստանի հետ, և մենք դադարեցրել ենք միջուկային հակամարտությունը։ Կարծում եմ՝ միջուկային պատերազմը կարող էր սարսափելի լինել. միլիոնավոր մարդիկ կարող էին զոհվել», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը։

Նա ընդգծել է, որ իր վարչակազմը նպաստել է Հնդկաստանի և Պակիստանի միջև լիակատար և անհապաղ հրադադարի հաստատմանը, ինչը երկու երկրների միջև վտանգավոր հակամարտության վերջն է դրել։




Լրահոս