Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն այսօր հանդիպել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտաքովի եւ Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի հետ։ Այս մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում:
Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին, Միջին Արեւելքի իրավիճակին, հայ եւ ռուս եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաեւ Լիբանանին առնչվող այլ հարցերի։





























