
Էջմիածին քաղաքի բնակիչ Զովունց Սամվելն ArmLur.am լրատվականին ահազանգում է այն մասին, որ «Վեոլիա ջուր»-ն անհիմն տուգանել է իրեն պատկանող տանը բնակվող առողջական խնդիրներ ունեցող մայրիկին:
Քաղաքացին ArmLur.am-ին հայտնում է, որ մայրը առողջական խնդիրներից ելնելով շատ հազվադեպ է կարողանում ջրից օգտվել, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ ջրի պարտքը ամսական կտրվածքով կազմի ընդամենը 500-600 դրամ:
ArmLur.am-ին ահազանգած քաղաքացին հայտնում է, որ անհիմն «Վեոլիա ջուր»-ը 70 հազար տուգանել է, իբրև թե քաղաքացու հիվանդ մայրը կեղծել է ջրաչափի թվերը:
Քաղաքացին հայտնել է նաև այն մասին, որ եղբորը պայմանագիր են տվել ստորագրելու համար: Եղբայրն էլ ստորագրել է առանց ծանոթանալու պայմանագրի բովանդակությանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նանիկ Աղասյան