Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում բախումներ են տեղի ունեցել, կա առնվազն 6 վիրավոր:
Բախումները սկսվել են Տրիպոլիում Լիբիայի նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլիի սպանությունից հետո։
Միտիգա օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, փողոցներում լսվել են կրակոցներ, իսկ մայրաքաղաքի մի քանի շրջաններում հաղորդվել է էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել Տրիպոլիի բնակիչներին մնալ իրենց տներում։
Ավելի ուշ ազգային միասնության կառավարության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմական գործողությունը «հաջողությամբ ավարտվել է»։
Մանրամասները՝ տեսանյութում․





























