Armenian text to speach

Փորձագետները նշել են, որ Գազայի հատվածում մոտ 2 միլիոն մարդ բախվում է սննդի խիստ պակասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գազայի հատվածում մոտ 1,95 միլիոն պաղեստինցիներ սննդի պակաս են զգում, ավելի քան 133,000-ը սոված են մնում: Այս մասին են վկայում «Սննդամթերքի անվտանգության ինտեգրված փուլային դասակարգում» (IPC) միջազգային մոնիտորինգային նախաձեռնության տվյալները։
Փորձագետների կարծիքով՝ անկլավի ողջ բնակչությունը սննդի սուր պակաս է զգում, և «գրեթե կես միլիոն մարդ սովի վտանգի տակ է»։

«Ավելի քան 60 օր է, ինչ մարդասիրական օգնության բոլոր ուղիները դադարեցվել են դեպի Գազա, և մարդկանց գոյատևման համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումները կամ սպառվել են, կամ կսպառվեն առաջիկա շաբաթներին։

Տարածաշրջանում 1,95 մլն մարդ (93%) գտնվում է ճգնաժամային իրավիճակում, սննդի սուր պակաս է զգում։ Այս թվից 244 հազար մարդու (12 տոկոսի) դեպքում իրավիճակը ճանաչվել է աղետալի, իսկ 925 հազարի (44 տոկոս) դեպքում՝ արտակարգ»,- նշվում է զեկույցում։

Փաստաթղթի հեղինակները նաև նշել են, որ Իսրայելի կողմից Պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների ընդլայնման և բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում մարդասիրական կազմակերպությունների անկարողության հետ կապված, «Գազայի հատվածում սովի վտանգը ոչ միայն հնարավոր է, այլ ավելի հավանական է դառնում»:

Փորձագետների կարծիքով, եթե իրավիճակը տարածաշրջանում արմատապես չփոխվի, ապա մինչև 2025 թվականի սեպտեմբեր առնվազն 469,5 հազար մարդ կկանգնի սննդամթերքի աղետալի պակասի առաջ։




Լրահոս