Armenian text to speach

ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջիկա ամիսներին կդադարեցնի իր գործունեությունը Ադրբեջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը առաջիկա ամիսներին, հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հաղորդակցության ղեկավար Իրինա Մազուրը։
Նրա խոսքով՝ գործընթացը կիրականացվի աստիճանաբար՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցել Ադրբեջանում գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և գլխավոր գրասենյակի միջոցով», – հավելել է նա։
Մազուրը նաև նշել է, որ 1993 թվականից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է Ադրբեջանի կառավարության հետ՝ երեխաներին անհրաժեշտ ծառայություններ և աջակցություն տրամադրելու համար։

Անի Վարդանյան




Լրահոս