Մոլդովան կարող է ավարտել Եվրամիությանը միանալու բանակցությունները մինչև 2028 թվականը։ Եվրոպական ինտեգրման համատեքստում երկրում խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են, TV8 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն։
«Ես կարծում եմ, որ բանակցություններն ավարտելոու իրական վերջնաժամկետը մինչև 2027 թվականի վերջն է։ Դրանից հետո՝ 2028 թվականին, կսկսվի մի ժամանակաշրջան, երբ բոլոր երկրները պետք է իրենց աջակցությունը հայտնեն և վավերացնեն մեր համաձայնագիրը։ Այս փուլի ավարտը հնարավոր է մինչև Եվրոպական հանձնաժողովի ներկայիս կազմի մանդատի ավարտը՝ 2029 թվականին», – նշել է Սանդուն։
Նրա խոսքով՝ «շատ բան կախված է խորհրդարանական ընտրություններից», և «հաջորդ խորհրդարանը կարող է դառնալ եվրոպական ինտեգրման խորհրդարան»։






























