Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն մեղավոր է ճանաչվել երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար։ Դեպքերը տեղի են ունեցել 2021 թվականին Փարիզում՝ «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Փարիզի դատարանը նրան դատապարտել է 18 ամսվա պայմանական ազատազրկման և ներառել սեռական հանցագործների ցուցակում։
Դատարանը հաստատել է, որ Դեպարդիեն անպարկեշտ վարք է դրսևորել բեմադրիչ Ամելիի և ռեժիսորի օգնական Սառայի նկատմամբ։ Դատարանը նաև պարտավորեցրել է դերասանին 1000 եվրո փոխհատուցում վճարել յուրաքանչյուր տուժածի։
Դեպարդիեն հերքել է մեղադրանքները և դատավճռին չի մասնակցել։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ մտադիր են բողոքարկել որոշումը։
Սա Դեպարդիեի առաջին դատավարությունն է սեռական ոտնձգության մեղադրանքով, սակայն նրա դեմ նախկինում ևս ներկայացվել են նմանատիպ մեղադրանքներ։
Անի Վարդանյան
























