Ռուսաստանում ամեն ամիս մոտավորապես 50-60 հազար մարդ կամավոր ներկայանում է, որպեսզի մասնակցի «հատուկ ռազմական գործողությանը»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Դելովայա Ռոսիյա» կազմակերպության մասնակիցների հետ հանդիպմանը։«Ամսական 50-60 հազար տղա ինքնուրույն գալիս են», – ասել է Պուտինը՝ շեշտելով, որ Ուկրաինան «բռնի կերպով է» զորահավաք անցկացնում, իսկ Ռուսաստանում մարդիկ գալիս են կամավոր։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում մայիսի 15-ին նախատեսված են բանակցություններ՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։





























