Armenian text to speach

Միխեիլ Սաակաշվիլիի որդին այցով մեկնել է Միացյալ Նահանգներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Միասնական ազգային շարժման» պատվիրակությունը սկսել է այցը Միացյալ Նահանգներ, հաղորդում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը։

Պատվիրակության կազմում էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որդին՝ Նիկոլոզ Սաակաշվիլին։

Այցի նպատակն է հանդիպումներ անցկացնել Սենատում՝ «MEGOBARI օրենքի ժամանակին ընդունումն ապահովելու համար», որը նախատեսում է անձնական պատժամիջոցներ Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ։

Վրաստանի նախկին իշխող կուսակցությունը փակման սպառնալիքի տակ է։ «Վրացական երազանքը» նրան խոստանում է «Նյուրնբերգյան դատավարություններ», ստեղծել է հանձնաժողով՝ նախկին իշխանությունների գործողությունները հետաքննելու համար և նախատեսում է մինչև տարեվերջ «Միասնական ազգային շարժում»-ը հայտարարել հակասահմանադրական և արգելել կուսակցություն գործունեությունը։




Լրահոս