Armenian text to speach

«Տիգրան Ուլուբաբյանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժեց». Ռոման Երիցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ուժգին ապտակ ՀՀ քննչական կոմիտեին Տիգրան Ուլուբաբյանի գործով։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը և ավազակության հետ կապված քննությանը հետաքրքրող տվյալներ հայտանբերելու նպատակով Տիգրանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժեց»։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Հիշեցնում եմ, որ խոշտանգման ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի բնակարանը քննչական կոմիտեն դատարանի ապօրինի որոշմամբ խուզարկել էր, սակայն քննությանը հետաքրքրող ոչինչ չէր հայտնաբերվել։

Ինչ վերաբերում է խոշտանգման վարույթին՝ այն մեռած է»,–գրել է նա։




Լրահոս