
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK)՝ լուծարվելու եւ զենքերը վայր դնելու որոշումը Իմրալի բանտում գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչից հետո կարեւոր քայլ է «ահաբեկչությունից զերծ Թուրքիա» ստեղծելու ուղղությամբ։
Չելիքը նշել է, որ եթե PKK-ի այս որոշումն ամբողջությամբ իրականացվի՝ փակվեն կուսակցության բոլոր ստորաբաժանումներն ու անօրինական կառույցները, ապա դա կդառնա շրջադարձային պահ Թուրքիայի համար։ Նա ընդգծել է, որ գործընթացը վերահսկվելու է պետական մարմինների կողմից, իսկ բոլոր զարգացումները կզեկուցվեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Այս քայլը կնպաստի ազգային միասնությանը, ժողովրդավարության խորացմանը եւ քաղաքական երկխոսության ամրապնդմանը։ Մեր նպատակը՝ ահաբեկչությունից լիովին զերծ Թուրքիա ստեղծելն է, որտեղ հաղթող կլինեն բոլոր քաղաքացիները՝ անկախ էթնիկ, մշակութային կամ դավանանքային պատկանելությունից», – նշել է Չելիքը։
Նա հավելել է, որ «Թուրքիայի դարը», որը հայտարարված է նախագահ Էրդողանի կողմից, կառուցվելու է խաղաղության, միասնականության եւ ժողովրդավարական արժեքների հիման վրա։
Հիշեցենք, որ Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի կողմից՝ որպես մարքսիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող շարժում, որի նպատակն էր քրդական անկախ պետության ստեղծումը Թուրքիայի հարավ-արեւելքում։
1984 թվականին PKK-ն սկսեց զինված պայքար Թուրքիայի դեմ, որը հետագայում վերածվեց երկարամյա եւ արյունալի հակամարտության։ Տասնամյակների ընթացքում կազմակերպությունը մեղադրվել է զինված հարձակումների, ռմբակոծությունների մեջ։
PKK-ն պաշտոնապես ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից։
PKK-ն ունի մի շարք ենթակառույցներ եւ միջազգային մասնաճյուղեր, այդ թվում՝ Սիրիայում գործող YPG-ն (Ժողովրդական պաշտպանական ջոկատներ) եւ PYD-ն (Ժողովրդավարական միություն կուսակցություն), որոնք Թուրքիան դիտարկում է որպես PKK-ի շարունակություն։
ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։
ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-16-ը կայցելի Թուրքիա, նույն օրերին ՌԴ ղեկավարությունը Կիեւին առաջարկել է բանակցություններ վարել Ստամբուլում։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Պետքարտուղար Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի Անթալիա (Թուրքիա)՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը՝ քննարկելու դաշինքի անվտանգության առաջնահերթությունները»,-ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
ԲԱՔՎՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կայցելի Ադրբեջան: Այցի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը մի շարք հանդիպումներ կունենա։
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը սույն թվականի մայիսի 12-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների հոգեւոր տեսուչ՝ ազատվելով Լուսարարապետի պաշտոնակատարի պարտականություններից: Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանը սույն թվականի մայիսի 12-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ՝ ազատվելով ԱՄՆ հայոց Արեւմտյան թեմում ստանձնած հոգեւոր ծառայությունից։
ՌԴ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՎՈՒՄ Է