Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «ՆԴՊ» ՍՊԸ-ին պատկանող կարագի արտադրամասի արտադրական գործունեությունը։
ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ եթե մարդն առանց քահանայի ներողություն է խնդրում Աստծուց, ապա կստանա՞ ներում։
Հրանուշ Մանուկյան (43 տարեկան, երաժիշտ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քահանան այն անձնավորությունն է, ում, անկախ իր անձից, Աստծո կողմից տրված է երկրի վրա մարդկանց մեղքերի թողություն տալու իշխանություն:
Եթե անկեղծ սրտով մեր մեղքերը խոստովանում ենք Աստծուն, Նա, անշուշտ, ներում է: Սակայն անհրաժեշտություն կա դա անել եկեղեցում, քանի որ առանց դրա մենք չենք կարող Ս. Հաղորդության մոտենալ: Ընդհանրական կամ անհատական խոստովանությունից հետո մինչ այդ պահը գործած մեղքերը ներվում են, եւ նորոգված ու զորացած` մենք շարունակում ենք մեր ընթացքը: Ս. Գրիգոր Տաթեւացին ասում է, որ մենք դատաստանի ժամանակ պետք է ամաչենք մեր հանցանքների համար բոլորի՝ Աստծո, հրեշտակների եւ մարդկանց առջեւ, որովհետեւ չենք կարող թաքցնել: Մենք կազատվենք այդ ամոթալի պատասխանատվությունից, եթե այսօր քահանայի առջեւ խոստովանենք: Դյուրին չէ՞ այսօր ամաչել մեկ մարդու՝ քահանայի առջեւ, քան ամբողջ տիեզերքով մեկ խայտառակ լինել:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե դժվար է անհատապես խոստովանել գործած մեղքերը, ապա կարող է քաղաքացին մասնակցել ընդհանրական խոստովանությանը:























