Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել 147-րդ մանկապարտեզի թքած-կպցրած լինելու մասին։
«2023թ-ին 147-րդ մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն մինչ այժմ այն չի գործում։ Ավելի զավեշտալին այն է, որ այդ չգործող մանկապարտեզի աշխատանքների համար արդեն վճարվել է ամբողջ գումարի 90 տոկոսը։ Փաստորեն՝ գումարը վճարված է, մանկապարտեզը՝ չի գործում։ Եվ, իհարկե, ըստ իշխանությունների՝ այս ամենում մեղավոր է Պուտինը, ոչ թե իրենք։
147-րդ մանկապարտեզը չպետք է նորոգվեր, քանի որ այն վթարային էր և ենթակա է քանդման։ Բայց թալանի սխեման այլ որոշում է թելադրել։ Որոշել են այնուամենայնիվ «նորոգել» քանդման ենթակա շենքը։ Եվ դրա համար վճարվել է 237 միլիոն դրամ՝ այսինքն գումարի 90%-ը վճարված է։ Իսկ շենքը շահագործման ենթակա չէ»,- տեսանյութին կից գրել է Չախոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։






























