Armenian text to speach

Գորիսում 3-րդ օրն է՝ դասադուլ և գործադուլ է․ ինչ են պահանջում ուսանողներն ու դասախոսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ 2025 թ. մայիսի 14-ի առավոտվանից, Գորիսի պետական քոլեջում անժամկետ դասադուլ է մեկնարկել։

Այսօր դասադուլի եւ գործադուլի երրորդ օրն է և ուսանողներն ու դասախոսները Գորիսի պետական քոլեջում ստեղծված վիճակի մեղավոր ու պատասխանատու են համարում նախարար Ժաննա Անդրեասյանին։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գորիսի պետական քոլեջում մայիսի 12-ին մեկնարկած դասադուլը, գործադուլը այս պահին էլ շարունակվում են։

Հարկ է նշել, որ շարունակվող դասադուլի եւ գործադուլի հետեւանքով քոլեջում էական վնաս է կրում 200-ից ավելի ուսանողի ուսումնառության գործընթացը:

Համակարգող խումբը գրում է․ «100-ամյա փառավոր ուղի անցած քոլեջում ստեղծված աննախադեպ այս ճգնաժամի հանդեպ ԿԳՄՍ նախարարության անտարբեր ու անդեմ կեցվածքն այլեւս մեզ չի զարմացնում եւ հաստատում է նախարարության օտարված վիճակը կրթական գործից:

Ուստի եւ հայտարարում ենք՝ Գորիսի պետական քոլեջում շարունակվող դասադուլի եւ գործադուլի ամբողջ մեղավորությունն ու պատասխանատվությունն ընկնում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի վրա:

Ինքը կարող էր եւ կարող է րոպեների ընթացքում դադարեցնել դասադուլն ու գործադուլը, մինչդեռ ակնհայտ անտարբերությամբ եւ անգործությամբ քաջալերում է դասադուլավորներին ու գործադուլավորներին, ինչն ափսոսանքով ենք նկատում եւ դատապարտում:

Հայտարարարում ենք միաժամանակ՝ այս երկիրը նաեւ մեր երկիրն է, այս պետությունը նաեւ մեր պետությունն է, իսկ ԿԳՄՍ նախարարությունը ստեղծվել է ոչ թե հարյուրամյա կրթօջախը կազմաքանդելու, դասախոսների եւ ուսանողների արժանապատվությունն ու իրավունքները տրորելու, այլ կրթական գործին աջակցելու համար:

Փաստորեն հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ 200-ից ավելի ուսանող չեն կարողանում իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրենց կրթական իրավունքը, ինչը վերստին հաստատում է դասադուլի եւ գործադուլի դիմելու մեր քայլի իրավաչափությունն ու ողջամտությունը:

Ասել կուզի՝ մենք պայքարում ենք կրթություն ստանալու եւ աշխատելու սահմանադրական մեր ոտնահարված իրավունքը վերականգնելու համար, եւ ակնկալում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության միջամտությունը»,- ասված է հայտարարությունում։

Էմմա Միքայելյան 




Լրահոս