ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ վտանգավոր է ոչ թե աղի օգտագործումը, այլ՝ աղի չարաշահումը։
«Աղի չարաշահմամբ պայմանավորված առողջական խնդիրներ`
🔸 արյան բարձր ճնշում,
🔸 սրտանոթային,
🔸 երիկամային հիվանդություններ և այլն:
Պետք է փոխել սննդի մշակույթը և սովորությունները առողջական խնդիրներից խուսափելու համար`
🔹 նախընտրե՛ք թարմ, չվերամշակված սննդամթերք,
🔹 ընտրե՛ք աղի ցածր պարունակությամբ սնունդ,
🔹 պատրաստելիս հնարավորինս նվազեցրե՛ք աղի օգտագործումը,
🔹 աղի փոխարեն օգտագործե՛ք կանաչեղեն, համեմունքներ, կիտրոն,
🔹 սահմանափակե՛ք պատրաստի սոուսների և արագ սննդի օգտագործումը»,- ասվում է հաղորդագրությունում։


















































































