Armenian text to speach

«Համոզված էի, որ ինձ կuպшնեն»․ Քիմ Քարդաշյանը Փարիզի դատարանում վկայություն է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիմ Քարդաշյանը հուզիչ վկայություն է տվել Փարիզի դատարանում՝ պատմելով 2016 թ․ իր հանդեպ կատարված զինված կողոպուտի սարսափելի մանրամասները։ Նա նշել է, որ մտածել է՝ իրեն կսպանեն կամ կբռնաբարեն, երբ դիմակավոր ավազակները ներխուժել են իր հյուրանոցային սենյակ, կապել իրեն և գողացել շուրջ £10 մլն (մոտ 7.55 մլն ֆունտ սթերլինգ) արժողությամբ զարդեր։

Քարդաշյանը դատարանում երեք ժամից ավել վկայություն է տվել։ Նրա վկայությունը մի քանի անգամ ընդհատվել է, երբ ամբաստանյալներից երկուսը փորձել են ներողություն խնդրել։ Նրանցից մեկը՝ 71-ամյա Աոմար Աիթ Խեդաշը, դատարանի դահլիճում զղջում է հայտնել, ինչին Քարդաշյանը պատասխանել է արցունքներով․

«Ես ներում եմ ձեզ։ Շնորհակալ եմ ձեր ներողության համար։ Բայց դա չի փոխում իմ ապրումները, վախերը և այն, թե ինչպես է այս ամենը փոխել իմ կյանքը»։

Նա նաև պատմել է, որ հարձակման ժամանակ եղել է միայնակ՝ առանց անվտանգության աշխատակիցների, և այդ դեպքից հետո իր կյանքը կտրուկ փոխվել է։ Այժմ նա գիշերները շրջում է անվտանգության աշխատակիցների խմբի ուղեկցությամբ և վախենում է տնից դուրս գալ։ Քարդաշյանը շեշտել է, որ իր պատմությամբ կիսվում է հանրության հետ՝ հուսալով, որ նման բան այլևս ոչ ոքի հետ չի պատահի։

«Ես չէի ուզենա, որ որևէ մեկը նման սարսափ ապրի։ Նույնիսկ իմ ամենամեծ թշնամին»։

Անի Վարդանյան




Լրահոս