Armenian text to speach

Թրամփը հանդիպել է Սիրիայի ղեկավար Ահմադ ալ-Շարայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարայի հետ։ Հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 10:07-ին և ավարտվել է 10:40-ին, ըստ Սպիտակ տան։

Հանդիպումը կայացել է այն հայտարարությունից մեկ օր անց, երբ Թրամփը ասել էր, որ պատրաստվում է վերացնել Սիրիայի դեմ կիրառված պատժամիջոցները՝ Ասադի ռեժիմի անկումից հետո։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Թրամփը Շարային ներկայացրել է հինգ հիմնական պահանջ.

• Ստորագրել Աբրահամյան համաձայնագրերը՝ Իսրայելի հետ հարաբերությունների կայունացման համար:
• Պահանջել բոլոր «օտարերկրյա ահաբեկիչների» հեռանալը Սիրիայից:
• Հատուկ ընդգծել «պաղեստինցի ահաբեկիչների» արտաքսման անհրաժեշտությունը:
• Օգնել ԱՄՆ-ին՝ կանխելու «Իսլամական պետություն» խմբավորման վերածնունդը:
• Ընդունել պատասխանատվություն Սիրիայի հյուսիսարևելքում գտնվող ԴԱԻՇ-ի բանտակենտրոնների անվտանգության համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռավար մասնակցել է հանդիպմանը, որին ներկա էին նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը և ԱՄՆ նախագահ Թրամփը։ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել կայուն և հարևանների հետ համագործակցող Սիրիա, որը սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանի համար։

Նա նաև վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիային ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում՝ հատկապես ԴԱԻՇ-ի դեմ։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Թրամփը կոչ է արել Շարային ճանաչել Իսրայելի պետականությունը և միանալ Աբրահամյան համաձայնագրերին։

Թրամփ նաև նշել է, որ Շարան ունի «պատմական հնարավորություն» իր երկրում դրական փոփոխություններ կատարելու համար։

Ըստ հաղորդագրության՝ Շարան վերահաստատել է Սիրիայի դիրքորոշումը 1974թ․ Իսրայելի հետ զինադադարի վերաբերյալ և հրավիրել է ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել Սիրիայի նավթագազային ոլորտում։

Անի Վարդանյան




Լրահոս